3.06.2026
Մայիսի 27-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն
prev Նախորդ նորություն

Երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ օրակարգում

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Այդ թեման մեր օրակարգի մաս է, մենք շարունակելու են քննարկել և լուծումներ փնտրել։ Այս պահին բանակցությունները շարունակվում է և հենց որ մենք արդյունքներ ունենանք, բնականաբար կհայտարարենք դրա մասին», - նշեց նա։


Վարչապետ Փաշինյանը փետրվարին հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին:


«Ընդհանուր առմամբ, որպեսզի մենք մրցակցային առավելություն ձեռք բերենք տարածաշրջանային կառուցվածքների հարցում, հնարավորինս արագ պետք է աշխատենք, հնարավորինս արագ ենթակառուցվածքներ կառուցենք կամ վերակառուցենք: Այստեղ կարևոր գործոն է արագությունը, թե որ կողմը կկարողանա հնարավորինս արագ իր ենթակառուցվածքները զարգացնել», - ասաց Գրիգորյանը:


Ինչ վերաբերում է Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածները վերականգմանը, Գրիգորյանն ասաց, որ Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են: Գրիգորյանը նշեց, որ այդ հատվածները վերակառուցվելու են նաև Հայաստանի պետբյուջեի միջոցով:


Թեպետ երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին ու Մոսկվայի հետ բանակցություններ կային, որ ռուսները ստանձնեն վերանորոգումը, բայց վարչապետը օրերս հայտարարեց, որ դա կանի Հայաստանի կառավարությունը:


«Ենթակառուցվածքների զարգացումը հասկանում ենք, որ մի կտորի մասին չի, ամբողջ ենթակառուցվածքների մասին է, խոսքը նաև TRIPP-ի մասին է, խոսքը մեր երկաթգծային ենթակառուցվածքների մասին է, որոնք մենք ունենք Հայաստանում, որոնք պետք է վերականգնենք կամ վերակառուցենք կամ եղածը օգտագործենք, ընդհանուր ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը», - ասաց նա։


«Ազատության հարցին՝ այսինքն Հայաստանի երկաթուղային ցանցը ամբողջությամբ արդիականացնելու անհրաժեշտություն կա՞, ԱԽ Քարտուղարը պատասխանեց՝ որոշ տեղերում կա:


«Խորհրդային Միություն փլուզումից հետո դրա մի մասը չի օգտագործվել, գիտեք մի մասը որպես երկաթ, հանձնվել է այլ երկրներին գումարի դիմաց կամ երբեմն երևի առանց գումարի: Սա է խնդիրը, որ ամբողջական ենթակառուցվածքները վերականգնված լինեն», - հավելեց Գրիգորյանը։


«Հայաստանը առաջնահերթ աշխատելու է, որպեսզի մրցակցային առավելություն ձեռք բերվի, ենթակառուցվածքները բացվեն, սկզբից ներդրում կատարվի ենթակառուցվածքներում, այնուհետև բացի այդ ենթակառուցվածքներից, որպեսզի ապրանքները և ծառայությունները հիմնականում անցնեն Հայաստանով», - ասաց ԱԽ քարտուղարը։


Իսկ, թե ի՞նչ ժամկետներում է Հայաստանը ակնկալում, որ ռուսական կողմի հետ բանակցությունները պետք է հանգուցալուծվեն, նա ասաց՝ հնարավորինս արագ:


«Մենք գտնում ենք, որ պետք է շարունակենք երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ լուծում գտնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք գոյություն ունեն, և բանակցություններն են դրա հիմնական միջոցը», - ասա նա։

Ճգնաժամ չկա. ԱԽ քարտուղարը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով