14.04.2026
ՀՀ-ն ու Կատարը շարունակելու են համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Անցումային ժամանակահատվածում ԲՈՒՀ-եր ընդունելության ընթացակարգի որոշ դրույթներ կհստակեցվեն

Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման եւ ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ: Օրենքով անհրաժեշտ իրավական հենք է ստեղծվում բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում՝ համակարգային լայնածավալ բարեփոխումների իրականացման համար: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են անցումային շրջանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացների անխոչնդոտ անկացմանը, ինչպես նաեւ հանրային ԲՈՒՀ-երի եւ գիտական կազմակերպությունների կառավարման մարմինների ընտրության գործընթացին:


Այս մասին ԱԺ-ի հերթական նիստի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Փոխնախարարը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները, որոնք կապված են անցումային ժամանակահատվածում (մինչեւ 2030 թվականը) ԲՈՒՀ-եր ընդունելության կարգի հետ:


Գերատեսչության ներկայացուցչի խոսքով փոփոխությունները կնպաստեն բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես, գիտական կազմակերպությունների եւ ԲՈՒՀ-երի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը՝ այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչեւ օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը:


Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ֆրանսիայի՝ ԱԳՆ եվրոպական հարցերով լիազոր նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին