10.04.2026
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին եւ մամուլի համակարգողին
prev Նախորդ նորություն

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից.

• 500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)
• 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)
• 5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)
• 10000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)
• 20000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)

Նշված օրվանից հետո քաղաքացիները կարող են իրենց մոտ առկա «հին» թողարկման թղթադրամները՝


անվճար


անժամկետ


առանց սահմանափակումների


փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։


 


 

 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին