10.02.2026
Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 52 դեմ, 21 կողմ ձայներով մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը ԱԺ նստաշրջանի օրակարգ ներառելու առաջարկը:


Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, իշխող ուժի ձայներով, բացասական եզրակացություն էր տվել ընդդիմության նախագծին:


Քննարկումների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել էր, որ Հայաստանում կան անձինք, ովքեր լիովին համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևով սահմանված «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշներին:

Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով