2026 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 3,8% տարեկան գնաճ։ Սակայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են ավելի կտրուկ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ թանկանալով 5,9%-ով, իսկ միայն մեկ ամսվա ընթացքում (հունվարը դեկտեմբերի համեմատ)՝ 4,3%-ով։
Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Տարեկան թանկացումների առաջատարները.
• Ձուկ և ծովամթերք. +15,2% (մասնավորապես «խեկ» ձուկը՝ 24,6%):
• Միս. +8,5% (ոչխարի միսը թանկացել է 14,1%-ով, խոզի միսը՝ 13,1%-ով, տավարի միսը՝ 12,8%-ով):
• Ձու. +11,7%:
• Ծխախոտ և ալկոհոլ. ծխախոտը թանկացել է 10,8%-ով, ալկոհոլային խմիչքները՝ 6,5%-ով:
• Կակաո. ռեկորդային՝ 36% աճ։
Սեզոնային կտրուկ փոփոխություններ.
Թեև բանջարեղենի գները տարեկան կտրվածքով նվազել են 2,9%-ով, սակայն մեկ ամսվա ընթացքում (հունվարը դեկտեմբերի համեմատ) դրանք թռիչքաձև աճել են 21,7%-ով։ Մրգերը մեկ ամսում թանկացել են 11%-ով։ Հենց այս սեզոնային թանկացումն է հիմնականում նպաստել ընդհանուր գնաճին:
Այլ ապրանքախմբեր.
• Կաթնամթերք և պանիր՝ +8%:
• Յուղեր և ճարպեր՝ +6,3% (կարագ՝ +7,3%):
• Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ +3,8% (հնդկաձավար՝ +10,2%, մակարոնեղեն՝ +8,2%):
• Սուրճ՝ +9%:
Գների նվազում է նկատվել միայն «այլ խմբերում չներառված սննդամթերքի» մասով (-3,1%):