«Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:
Բացման խոսքով հանդես եկան Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյանը, կինոգետներ՝ Գարեգին Զաքոյանը և Արծվի Բախչինյանը: Արմինե Գրիգորյանը ներկայացրեց նաև «Պեպո» ֆիլմի հոբելյանի առթիվ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հրատարակած Պեպոյի երգի նոտաները: Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես եկան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/:
Մեկ ամիս շարունակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու «Պեպո» ֆիլմի ստեղծմանն առնչվող Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերին, ինչպես նաև՝ Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված հեղինակային հանդերձանքների հավաքածուին:
Տուն-թանգարանի կինոսրահում այցելուները կարող են դիտել «Պեպո» ֆիլմը: