25.11.2024
ԵԱՏՄ երկրները կարող են մասնակցել Հայաստանի պետական գնումներին
prev Նախորդ նորություն

«Ազատ Վրաստանի» առաջնորդը հորդորել է կարգավորել ռուս–վրացական հարաբերությունները

«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան կոչ է արել ՌԴ–ի և Վրաստանի իշխանություններին բաց չթողնել ռուս–վրացական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը։

Նա նշել է, որ Միխեիլ Սահակաշվիլին հեռացել է իշխանությունից, սակայն, ցավոք, ռուս–վրացական հարաբերությունները չեն բարելավվել։

«Մենք, որպես քաղաքական կուսակցություն, կոչ ենք անում ՌԴ–ի իշխանություններին ու քաղաքական կուսակցություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել ռուս–վրացական հարաբերություններին»,–նշել է նա, փոխանցում է Sputnik Грузия–ն։

ՌԴ–ի ու Վրաստանի դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008թ.–ի օգոտոստոսին` Թբիլիսիի նախաձեռնությամբ, ՌԴ–ի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։