Արցախյան հակամարտության կարգավորումը կախված է ՀՀ և Ադրբեջանի քաղաքական կամքից. Լավրով
Արցախյան հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքից և փոխզիջումային որոշումներից: Այս մասին «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. մնացել են մի քանի հարցեր, որոնք ամենաբարդն են: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են առաջին հերթին երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունություն և փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստակամությունից»,- ասել է Լավրովը:
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից:
«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ օգնում ենք կողմերին հասնել հակամարտության կայուն հաղթահարմանը: Այս խնդրի լուծմանն է նվիրված եղել նախորդ տարի Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ գագաթնժողովը Սանկտ-Պետերբուրգում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: