3.10.2025
Իշխանությունը սխրանքը վերածում է դատարկության
prev Նախորդ նորություն

Բաքվի քարոզչական պրովոկացիա

Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի խորհրդանշական լիցքից, «սուրբ տեղը դատարկ չի մնա»։


Վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական կառույցներից մեկի աջակցությամբ ինչ-որ ադրբեջանական ՀԿ-ի կողմից ստեղծվել է, այսպես կոչված, «Զանգեզուր» երգը և դրա տեսահոլովակը՝ նաև ՀՀ տարածքից կսդրերի պատկերմամբ։


Համաթուրանական ծավալապաշտութան տխրահռչակ «ոգով» գրված այս ագրեսիվ «երգում» ոչ միայն չեն խորշել հիշատակել Արարատ լեռը (ըստ դրանց՝ «Աղրիդաղ»), այլ նաև «Զանգեզուրը» ներկայացնել «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ։


Ստորև՝ ներկայացնում եմ այդ «երգի» սկիզբը և կրկներգը։


«Աղրիդաղից փչող քամին
Հազարավոր տարիներ ճամփա է գալիս։
Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր,
Միավորող բազուկն է գալիս։


Ուժը՝ Երկնային Աստծուց,
Սերմը Նոյից է գալիս։
Սրտից մտնում՝ հոգու մեջ,
Պոռթկումով հոգուց է գալիս։


Ծագումը օղուզական ցեղից է,
Քաջի զավակ, քաջաց ցեղից է,
Ճանապարհը հաղթության ճամփա է՝
Զանգեզուր»։


Խտապատկերում «տեսահոլովակի» մի հատված է Նորավանքի ճանապարհից։


Իրանագետ Վարդան Ոսկանյան


 

Կրճատել ռազմարդյունաբերական ծախսերը՝ բնակարանաշինությանը գումար հատկացնելով
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը