Գիշերային հարվածը Օդեսայում․ հաղորդվում է SOCAR-ի նավթաբազայի ոչնչացման մասին
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Օգոստոսի 18-ի լույս գիշերը ռուսական ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի։ Ըստ մի շարք հրապարակումների՝ թիրախը եղել է ադրբեջանական SOCAR ընկերությանը պատկանող նավթաբազան։
APA գործակալության փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով ոչնչացվել են 17 վառելիքի պահեստային ռեզերվուարներ, պոմպակայանի շենքը, օպերատորի և տեխնիկական սենյակները, կշռման կետերը, իսկ պահեստի պարիսպը ամբողջությամբ քանդվել է․ լրատվամիջոցը ավելի ուշ հրապարակել է նաև հրդեհի կադրեր։
Ուկրաինայի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացրել է, որ վնասների և հրդեհի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 100 մարդ՝ փրկարարներ, Ազգային գվարդիայի ու համայնքային հրշեջների թիմեր, իսկ մարման համար օգտագործվել է նաև «Ուկրզալիզնիցիայի» հրշեջ գնացքը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել էին SOCAR-ի օբյեկտների դեմ հարվածները։