24.11.2024
Ծառուկյան. Այս անգամ կոալիցիա կազմելու հարց չի լինելու՝ հաղթելու ենք
prev Նախորդ նորություն

Փարիզը պատրաստ է կազմակերպել Ալիև–Սարգսյան հանդիպումը

Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի ու ՀՀ–ի նախագահների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Մարկ Էյրոն, փոխանցում է АзерТАдж–ը։


Նա նշել է, որ եթե կողմերը ցանկանան շարունակել բանակցություններն ու խաղաղության համաձայնագիր ստորագրել, ապա Ֆրանսիան պատրաստ է հանդիպում կազմակերպել։ Ըստ նրա, Ֆրանսիան չի ցանկանում հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում։


Ժան–Մարկ Էյրոի խոսքով, Ֆրանսիան` ՌԴ–ի ու ԱՄՆ–ի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահ է ու նպաստում է ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղ հանգուցալուծման որոնմանը` հակամարտության լուծմանը բանակցությունների միջոցով։ Նա նշել է, որ նման հակամարտությունները կարող են լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով։


«Ստատուս–քվոյի պահպանումը` քաղաքական ընտրություն է, որը բարդացնում է իրավիճակը»,- հավելել է նա։