22.04.2025
Պատգամավորները խառն են. ԱԺ հերթական քառօրյան չկայացավ
prev Նախորդ նորություն

Զոհրաբյան. Իշխանությունը դաշտ է նետել իր կողմից բուծված հաճախորդներին

Երբ իշխանության հաճախորդները սկսում են անասելի ակտիվություն ցուցաբերել, դա մեկ բան է վկայում` «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` արձագանքելով «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի երեկվա հայտարարությանը:


Հիշեցնենք, նախօրեին Արմավիրում քարոզարշավի ժամանակ  նա հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել, քանի որ երկրի ամենահարուստ մարդն է:


Նաիրա Զոհրաբյանի խոսքով նման հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է, ինչը ցույց են տալիս նաեւ նախընտրական քարոզարշավի 15 օրերը:


«Իշխանությունը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը, հրապարակ է արտանետում իշխանական տարբեր լաբորատորիաներում բուծված իր հաճախորդներին»,- ասա ցա նա` հավելելով, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում սպասվող իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը լքելու են ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաեւ նրանց բոլոր հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ»:


 

Երևանում նոր ՋԷԿ է կառուցվում, ներդրումները կկազմեն 285 մլն ԱՄՆ դոլար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան