Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով.
"Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:
Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսվելու ուրախությամբ, կրկին բարեմաղթանքի խոսքեր հղելու Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եզդիները, որպես պատասխանատու քաղաքացիներ, շարունակելու են իրենց տեսանելի ներդրումը ունենալ մեր պետության զարգացման գործում։
Կառավարությունն իր հերթին վճռական է տրամադրված Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանը, կրթության հասանելիությանը, տնտեսական ակտիվությանն աջակցելու հարցում։
Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի Հանրապետության, ՀՀ եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության, հաջողությունների և երջանկության տարի":