23.11.2024
Ազգային Ժողովն այլևս նախընտրական ռեժիմում է. Քվորում չկա
prev Նախորդ նորություն

ՔԿ. Մասիսի դանակահարությունն ունի կենցաղային շարժառիթ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. մարտի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ժամը 15:50-ին «որովայնի խոռոչի թափանցող վնասվածք» մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արարատի մարզի 1993թ. ծնված բնակիչը:

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու պատճառները, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Հայրապետյանը՝ Արարատի մարզի 26-ամյա բնակիչ: Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։

Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն ունեցել է կենցաղային շարժառիթ։

Փետրվարի 28-ին հնչեցված հայհոյանքի համար տուժողը հանդիպել է կասկածյալին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որի ժամանակ բռունցքով հարվածներ են հասցվել կասկածյալին։ Առաջացած քաշքշոցի ժամանակ դանակի մեկ հարված է պատճառվել տուժողին։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել ականատես վկաներ։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նշենք, որ նախօրեին, երբ դանակահարության դեպքը հայտնի դարձավ, այն կապվեց նախընտրական գործընթացների հետ: Ինչպես ավելի վաղ VERELQտեղեկացրել էր՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում երեկ տեղի է ունեցել դանակահարություն, տուժողը՝ Աբրահամ Ադամյանը, «Ծառուկյան» դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողը՝ Արթուր Հայրապետյանը՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի աջակիցը:

Երեկվա միջադեպի առնչությամբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել է իրավապահներին, «որպեսզի սանձեն Մասիսի հանրապետական բեսպրեդելը, այլապես արյունալի բախումներ տեղի են ունենալու ամեն օր»: