24.11.2024
Նախագահ. Միջազգային հանրությունը պետք է նպաստի Արցախի ժողովրդավարացմանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Եթե ՌԴ–ն հեռանա ադրբեջանական սպառազինությունների շուկայից` ՀՀ–ն ոչինչ չի շահի

Ռուսաստանի համար ՀՀ–ն ու Ադրբեջանը առաջին հերթին բուֆերային երկրներ են։ Ինչքան ուժեղ լինի այնտեղ ՌԴ–ի ազդեցությունը, այնքան ավելի հանգիստ ու լավ։ Երևանի համար, ինչքան էլ դա պարադոքսալ հնչի, ձեռնտու են ռուսական զենքերի մատակարարումներն Ադրբեջանին։ Դրանով ավելի կմեծանա Բաքվի կախվածությունը Մոսկվայից։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը։

Նա նշել է, որ Մոսկվան կկարողանա ավելի արդյունավետ կանխել Ադրբեջանի սադրանքների Հայաստանի դեմ։ Բաքուն շատ լավ դա հասկանում է և ՌԴ–ի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությանը զուգահեռ զարգացնում է ռազմական կապերը այլ երկրների հետ, առաջին հերթին ` Իսրայելի։ Ըստ նրա, Ադրբեջանն այդ կերպ ցանկանում է ավելի անկախ լինել, փոխանցում է azeri.today–ը։

Նրա խոսքով, ՌԴ–ի կողմից ադրբեջանական զենքերի շուկայից հեռանալու պարագայում կթուլանան Մոսկվայի քաղաքական դիրքերն ու հնարավորությունները` Ադրբեջանին զերծ պահել ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումից։

Ըստ Ալեքսեյ Խլոպոտովի` առանց ՌԴ–ի օգնության ՀՀ–ին շատ դժվար կլինի զսպել Ադրբեջանի ռազմական սպառնալիքը`Հաայաստանն ու Ադրբեջանը անհամեմատելի տնտեսական հզորություններ ունեն։