10.09.2026
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի կողմից բոլոր հնարավոր սադրանքները կստանան արժանի պատասխան
prev Նախորդ նորություն

Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Facebook-յան իր էջում։

Փոստանջյանը նշել է, որ ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իր անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

«Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»,- գրել է Փոստանջյանը։

Հիշեցնենք, Փոստանջյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի՝ նրա անունը որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակներում ներառված չէ: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա Արմեն Մարտիրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններին կմասնակցեն «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքով:
Սարգսյան. Բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չեմ տեսնում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ