24.11.2024
Լևոն Տեր-Պետրոսյանն անփոխարինելի է
prev Նախորդ նորություն

Վիկտոր Դալլաքյանը հրաժարվեց ընտրապայքարից

Այն բանից հետո, ինչ «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ չի լինելու «Օհանյան - Րաֆֆի -Օսկանյան» դաշինքում, լուրեր էին շրջանառվում, թե Դալլաքյանը տեղ կգտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում: Սակայն պարզվեց, որ «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցել:

Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Հունվարի 17-ին ստորագրված Օսկանյան –Դալլաքյան- Սարգսյան հուշագրի շրջանակներում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության կողմից համագործակցության դադարեցման մասին փետրվարի 13-ին կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից հետո, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի կամ կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցով, իսկ ինքնուրույն մասնակցելն այս պարագայում անիրատեսական է:

Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել: Հաջողություն ենք մաղթում առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին: Այնպես որ, հանգիստ եղեք, մենք հանգիստ ենք, մենք լավ ենք, դուք լավ լինեք»,- ասված է հայտարարության մեջ: