7.09.2025
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր հակատանկային նռնականետ
prev Նախորդ նորություն

Բաց նամակ. ԵԱՀԿ գրասենյակի փակվելը մեծապես կվնասի ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը

ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են բաց նամակով հանդես գալ, որը հասցեագրված է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարությանը: Նամակում մտահոգություն է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման վերաբերյալ:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո: Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարևոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:

Սույն նամակով մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակական կազմակերպություններս, հայտնում ենք մեր մտահոգությունը՝ կապված մամուլում տարածում գտած ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ: Գրասենյակի փակումը մեծ վնաս կհասցնի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ հետընթաց կունենանք այն շոշափելի արդյունքներից, որոնք ձեռք են բերվել Գրասենյակի աշխատանքի շնորհիվ:

Գրասենյակը հանդիսանում է Հայստանում գործող առանցքային ինստիտուտներից մեկը, որը կարողանում է առաջ մղել կառավարական ծրագրերի՝ ժողովրդավարական արժեքներին համահունչ լինելու պայմանը:

Հատկանշական է, որ Գրասենյակը զգալի ազդեցություն ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ չափանիշերի ընդունման գործում: Այն նաև ակտիվ կերպով մշտադիտարկում է պետության կողմից այդ չափանիշներին հետևելը և տալիս համապատասխան հանձնարարականներ հետագա բարեփոխումների համար: Այսօր ԵԱՀԿ գրասենյակի դերն ավելի մեծ է Հայաստանում՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաև այն մարտահրավերների, որն ունի մեր պետությունը ներկա ժամանակահատվածում:

Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարևորում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ աջակցությունը հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բնագավառներում, մասնավորապես, իրավապահ մարմինների, զինված ուժերի և ընտրական բարեփոխումների գործընթացում: Գրասենյակը անվիճելի ներդրում ունի առկա խնդիրների լուծման աջակցության և համապատասխան բարեփոխումների ջատագովության տեսակետից:

Հաշվի առնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի կարևորությունը՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ նրա փակվելը մեծապես կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: ԵԱՀԿ գրասենյակի կարիքը Հայաստանը ունի»,- ասված է նամակում:

Նշենք, որ նամակի տակ ստորագրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը։
Արթուր Բաղդասարյանը կգլխավորի ՀՎԿ ցուցակը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը