7.09.2025
ԱՄՆ դեսպանը գոհ է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց

Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 17 արկ: Նշված ժամանակահատվածում հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները՝ շփման գծի տարբեր ուղղություններում արձակելով 83 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԵԱՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապ կապահովվի
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը