26.11.2024
ԼՂՀ ԶՈՒ պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով չի ոչնչացվել. ԼՂՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Չլուծվող խնդիր չկա. Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց ԲՀԿ նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ:
Ընտրվելուց հետո իր ելույթում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ չլուծվող խնդիր չկա և որ ինքը տեղյակ է բոլոր խնդրիներին, որ առկա են երկրում:


«Դրանք ունեն իրենց լուծումները», – ասաց Գագիկ Ծառուկյանը:

Թվարկելով դրանք Ծառուկյանը, նախ, հիշատակեց ամենացավոտ խնդիրներից մեկը՝ բանկերի խնդիրը, քանի որ գյուղացիները ցածր տոկոսով վարկերից չեն օգտվում: Կուսակցապետը վստահ է, որ պետությունը պետք է առողջացման ծրագիր ներկայացնի:

«Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս՝ բոլորդ գիտեք՝ ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել»,- հայտարարեց նա:

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ նախկին նախագահ, համանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա մասնավորապես նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո իր համար դժվար է եղել ղեկավարել կուսակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց կուսակցության բոլոր անդամներին, ովքեր իր կողքին են եղել և պահել են Գագիկ Ծառուկյանի խոսքը և շեշտեց՝ հաղթելու են.

«Մենք հաղթահարելու ենք բոլոր արգելքները և հաղթելու ենք: No pasaran!»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել և որը ղեկավարելու է ԲՀԿ նախընտրական շտաբը հայտարարեց, թե՝ «չենք ուզում և չենք քարոզելու ներքին թշնամանք»: Նաև կանխատեսեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն էապես տարբերվելու են բոլոր ընտրություններից:

«Ես կոչ եմ անում հավատալ մեր ընդհանուր հաջողությանը։ Չիրականացած ծրագիր չի լինի։ Վստահ եմ, որ մենք հաջողություն կունենանք, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության խորհրդանիշներից մեկն է։ Նա հաջողության է հասել բոլոր ոլորտներում, որոնցում գործել է՝ սպորտ, բարեգործություն»,– հայտարարեց Զաքարյանը։