27.11.2024
ՌԴ դեսպան. Չկա որևէ նախադրյալ, որ Հայաստանը շեշտակի կփոխի իր արտաքին քաղաքական կուրսը
prev Նախորդ նորություն

Օլանդը` Ցեղասպանության մասին. Ժխտել երեկվա սպանությունները կնշանակի թույլ տալ դրանց կրկնությունը վաղը

Ժխտել երեկվա սպանությունները կնշանակի թույլ տալ դրանց կրկնությունը վաղը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ` անդրադառնալով «Մի շարք հանցագործությունների քրեականացման մասին» օրինագծի չեղարկմանը սահմանադրական դատարանի կողմից:

Ըստ Օլանդի, հարկավոր է շարունակել քայլեր կատարել Ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ, քանի որ այս հարցում տևական պայքար է պահանջվում: Նա կարևորել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` նշելով Բուդնեսթագի ղեկավար Նորբերտ Լամերտի և թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դերն այդ գործում, հայտնում է Nouvelles d’Armenie-ին:

Օլանդը հիշեցրել է, որ 2017-ին նշվում է նաև ՀՀ և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

«Ես հրավիրել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով Փարիզ, այցը տեղի կունենա մարտի 8-ին: Մենք հնարավորություն կունենանք քննարկելու հարաբերությունները տնտեսական և մշակութային ոլորտներում: Մենք կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, քանի որ Ֆրանսիան հատուկ պատասխանատվություն ունի այս հարցում: Թեման շատ արդիական է, քանի որ պետք է շատ արագ այդ հակամարտության լուծումը գտնել»,-ասել է Օլանդը: