7.09.2025
Ֆրանկոֆոն պետությունների երևանյան գագաթնաժողովը` Հայաստանը լավագույնս ներկայացնելու առիթ
prev Նախորդ նորություն

Դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կարևոր է 1994-95 թթ. հրադադարի պայմանագրի պահպանումը: Ղարաբաղյան հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին:

Դեսպանի խոսքով` հակամարտության կարգավորումը բխում է Հայաստանի տնտեսական և քաղաքական շահերից: Նա նշեց, որ հարկ է օժանդակել հակամատության բոլոր կողմերին, ինչը պահանջում է բավականին ծավալուն դիվանագիտական գործունեություն, հատկապես ԵԱՀԿ-ի շրջանակներում: Բայց, ընդգծեց դեսպանը, դա այն գործունեությունն է, որը հրապարակային չի ծավալվում:

Շվեյցարիան պատրաստ է նաև օժանդակել կողմերին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար.

«Այդ հարաբերությունները գործնականում բացակայում են, բայց մենք պատրաստ ենք երկու կողմերին օժանդակություն ցուցաբերել` երբ կողմերը պատրաստ լինեն»,-հավելեց նա:



ԼՂՀ ԶՈՒ պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով չի ոչնչացվել. ԼՂՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը