27.11.2024
Show must go on: Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Կդյուրացվի Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան

Կառավարության այսօրվա նիստում ընդունել է որոշում, որի համաձայն ԱՄԷ-ում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Օմանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ մուտքի վիզա ձեռք բերել ՀՀ սահմանային անցման կետերում:

Հիմնավորման համաձայն՝ համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է այդ տարածաշրջանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ: Տարեցտարի ավելանում է Պարսից ծոցի տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը:

Նշենք, որ ներկայումս չվերթներ են իրականացնում ԱՄԷ-ից FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները: Ապագայում ակնկալվում է ավելացնել ինչպես արդեն մեր շուկայում գործող ավիաընկերությունների չվերթների քանակը, այնպես էլ ներգրավել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերություններին՝ նոր թռիչքներ իրականացնելու նպատակով