3.11.2024
Դենիս Մացուևը նորից գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

Պետք է գործադրել ամեն ջանք, որպեսզի ԼՂ-ից տեղահանված մարդիկ ինտեգրվեն ՀՀ հասարակությանը

Աշխարհում ցանկացած Կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140 հազարից ավել փախստական ընդունելը: Եթե չկա հնարավորություն, որ ԼՂ-ից տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները, ապա պետք է գործադրել ամեն ջանք, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը: 


Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Հայաստանը կարողացել ընդունել ԼՂ-ից տեղահանված մեծաթիվ մարդկանց հոսքին։


«Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Իմ կարծիքով աշխարհում ցանկացած Կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝ ապաստան, սնունդ և առաջնային այլ կարիքներ։ Իհարկե, մենք դիմել ենք միջազգային հանրության օգնությանը և բարձր ենք գնահատում ցուցաբերված աջակցությունը։ Հիմա, ես կասեի, որ հաջորդ փուլի ժամանակն է, որ պետք է ինչ-որ կերպ բավարարել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, և առաջին հերթին այստեղ ես խոսում եմ բնակարանային խնդրի մասին, բայց նաև զբաղվածության մասին, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել: Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե չկա հնարավորություն, որ այդ մարդիկ վերադառնան իրենց տները, ապա մեր քաղաքականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն մեր երկրում ու մնան Հայաստանում»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախարարը:  

Դեսպան Քվինն այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը