Փորձագետ. Ոչ մի երրորդ ուժ չի կարող վատթարացնել Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները
Ոչ մի երրորդ ուժ չի կարող վատթարացնել Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները։ Այդ մասին Trend–ին հայտնել է Իսրայելի ներքին անվտանգության նախարարի նախկին խորհրդական Ալեքս Վեքսլերը։
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հենվում են խորը ռազմավարական շահերի վրա։ Ադրբեջանն ու Իսրայելը հետագայում նույնպես զարգացնելու են սերտ համագործակցությունը։
Բաքվի ու Թել–Ավիվի միջև տարիների ընթացքում ապրանքաշրջանառությունը հասել է 3.5 միլիարդ դոլարի և այն ընդգրկում է ոչ միայն նավթային ու գազային ոլորտները։ Այսօր Ադրբեջանում առկա է հրեական երեք համայնք` горские евреи, որոնք բնակվում են հիմնականում Ղուբայում ու Բաքվում, եվրոպական հրեաները`աշքենազի, որոնք բնակվում են Բաքվում ու Սումգայիթում, ինչպես նաև վրացական հրեաները, որոնք կենտրոնացած են բացառապես Բաքվում։ Ղուբայում շրջանում է գտնվում «Красный поселок»–ը, որտեղ կոմպակտ բնակվում են հրեաները։
Ադբեջանի 20.000-ոց հրեական համայնքը ամենաակտիվներից մեկն է։ Գործում են բազմաթիվ կազմակերպություններ` «Сохнут», «Джойнт» և«Ваад-Л-Хетзола», «Ева», կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Իսրայելում էլ բնակվում է 70.000 ադրբեջանական համայնքը, որը ստեղծվել է ԽՍՀՄ–ի փլուզումից հետո։ 2007 թ.–ից գործում է «Азербайджан —Израиль» ասոցիացիան, ինչրպես նաև Իսրայելի ադրբեջանցիների կոնգրեսը։
Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշինք են կազմում՝ շեշտը դնելով էներգետիկ ու ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության վրա, փոխանցում է The Jewish Press-ը:
Երկրների միջև խորը հարաբերությունների ցուցանիշն է այն հանգամանքը, որը Իսրայելի քաղաքացիները կարողանում են վիզաներ ստանալ Ադրբեջանի օդանավակայաններում:
Վերջին տարիներին Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները ընդլայնվել են ոչ միայն անվտանգության ոլորտներում, այլ նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության և այլն: Վերջին տաս տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը:
Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: