4.04.2026
Հայաստանում տեղի կունենան «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումներ
prev Նախորդ նորություն

«Արմավիր» ՔԿՀ խմելու ջուրը՝ լաբորատոր հետազոտությամբ, համապատասխանում է նորմերին. ԱՆ

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


Որոշ անհատների և լրատվամիջոցների կողմից տեղեկություններ են տարածվում, թե իբր Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման:


Հաշվի առնելով այս մասին նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված տեղեկությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ` Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խմելու ջրի սանիտարական նորմերի և կանոնների պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։

Վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները 2024 թվականի օգոստոսի 13-ին իրականացրել են զննում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Զննման ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ փորձագետների կողմից հիմնարկի ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որոնք ենթարկվել են խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին: Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջները չեն խախտվել, ինչի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։

Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը Մոլդովայի հետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար