12.04.2025
Անունը դրվել է զորավարժություն, բայց միտինգ ցրել են սովորեցնում
prev Նախորդ նորություն

Հայացք կողքից կամ՝ քաղաքական աքսիոմներ

Լրագրողը հարց է ուղղել Սրբազան շարժման առաջնորդներից մեկին Գառնիկ Դանիելյանին, հարցնելով գուցե արդեն նախընտրական քարոզարշա՞վ է սկսվել երկրում, և դուք էլ արդեն քարոզչություն եք իրականացնում: Դանիելյանն ասել է, որ շարժումը քաղաքական ուժ չէ, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող:


Նախ մինչ անելիքս ներկայացնելը՝ հատուկ արձանագրեմ, որ Գառնիկ Դանիելյանին համարում եմ ազնիվ մարդ ու մեր հարաբերություններն ընդգծված ջերմ են:


Ու նաև Գառնիկը տվյալ պարագայում հաստատապես անձնական կարծիք չի արտահայտել ու ավելի շատ խոսել է շարժման հանրաճանաչ «բրենդային» հատկանիշի մասին:


Որևէ շարժման «ապաքաղաքականացման» փորձ դրա ձախողման խոստովանություն է, որովհետև՝ եթե, օրինակ, պահանջում ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականն «ապաքաղաքական» կամ «ազգային- ազատագրական» դիրքերից, ապա, որպես հետևանք, բերում ես գործող լուզեր վարչապետի քաղաքական դիրքերի ուժեղացմանը:


Եվ վերջապես՝ երբ քաղաքական նպատակներ հետապնդող գործընթացը սկեպտիկ վերաբերմունք ունի ընտրությունների վերաբերյալ, դարձյալ ռացիոնալ հիմքով չի կարող կոնսոլիդացնել հասարակությանը:


Սրբազան շարժման զարգացման միակ ռացիոնալ տարբերակը հենց քաղաքական կառույց դառնալն է, որի օրակարգում ընտրություններն առանցքային պետք է լինեն: Հակառակ ճանապարհը՝ քաղաքական ռեսուրսի փոշիացումն է:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց