Փորձագետ. Ադրբեջանը Մետաքսի ճանապարհի առաջատար երկրներից է
Մետաքսի ճանապարհն ունի լավ հեռանկարներ, իսկ Բաքվի մոտակայքում Կասպից ծովում ամենախոշոր նավահանգստի շինարարությունը հետագայում կարող է խոշոր ներդրումներ ներգրավվել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կարավաևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը Մետաքսի ճանապարհի առաջատար երկրներից է, որը զարգացնում է միջազգային տրանսպորտային կոմունիկացիաները, փոխանցում է day.az–ը։
Անկարան աշխատում է Ադրբեջան–Թուրքիա–Ղազախստան եռակողմ ֆորմատի ձևավորման ուղղությամբ։ Քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը վերջին շրջանում շատ մոդայիկ են դարձել։
Նա նշել է, որ նմանատիպ միությունների նախաձեռնող է հանդես գալիս հաճախ ադրբեջանական կողմը։ Նա նշել է, որ Ադրբեջան–Թուրքիա–Ղազախստան ֆորմատը այժմ ակտուալ է դառնում, փոխանցում է Echo.az–ը։
Նրա խոսքով, այդ ֆորմատի ձևավորումը կնպաստի տնտեսական կապերի ընդլայնմաանը, ինչպես նաև էներգետիկ նախագծերի կյանքի կոչմանը։
Քաղաքագետ Տոֆիգ Աբբասովը նշել է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը գտնվում են ԵՄ–ի ու Չինաստանի միջև և հաշվի առնելով այն հանգամանքը, Բաքուն ու Աստանան ռազմավարական գործընկերն են, ապա նրանք կարող է խթանել համաշխարհային տնտեսությանը։ Նա վստահություն է հայտնել, որ Անկարայի, Բաքվի ու Աստանայի միջև եռակողմ ֆորմատը կարող է աշխարհաքաղաքական լուրջ հայտ ներկայացնել։
2017թ.–ի փետրվարին տեղի կունենա պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումը, որոնք ցանկություն ունեն ներդրումներ անել Բաքվի Գարադաղյան շրջանի Ալյաթի ավանում ստեղծված ազատ տնտեսական գոտում։ Այդ մասին Trend–ին հայտարարել է ֆինանսական շուկայի աղբյուրը։
ICD–ի և Բաքվի միջազգային նավահանգստի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է դեռևս 2016թ.–ի դեկտեմբերին։ Փաստաթուղթն ենթադրում է պոտենցիալ ներդրողների որոնողներ Ալյաթիի ազատ տնտեսական գոտում։
Ալյաթիում ռեզիդենտերի գրանցումը կսկսվի 2017թ.–ի հունվարից։ Բաքվի նոր նավահանգիստը կդառնա կարևոր խաչմերուկ`Եվրոպայի ու Ասիայի, Չինաստանի, Թուրքիայի և ՌԴ–ի համար։
Ալյաթիում նախատեսվում է կիրառել «Խելացի քաղաքի» կոնցեպցիան։ 2035թ.–ին այն կվերածվի խոշոր տրանսպորտային կենտրոնի`միջազգային օդանավակայանից մինչև Սահիլ–Սումգայիթ մայրուղին ժամանակակից ճանապարհ կկառուցվի, կվերականգվի երկաթգծային կապը, փոխանցում է sputnik.az–ը։
Նախատեսվում է Ալյաթիում ստեղծել նաև սննդային ոլորտի արդյունաբերական գոտի`16 հազար նոր աշխատատեղերով։ Բաքվի պետական նախագծող ինստիտուտի տնօրեն Իլգար Իսբատովը հայտարարել է, որ Ալյաթիում կկառուցվի նոր, ժամանակակից օդանավակայան։