30.04.2025
Կարևոր դերակատարությամբ. Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը
prev Նախորդ նորություն

Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել

Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել, այս մասին ասվում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցում:


Կառույցի ուսումնասիրությունները փաստել են, որ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, երկուսը՝ 2023 թվականի Արցախի դեմ ռազմական հարձակման ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։ Զեկույցի համաձայն՝ մահացածներիի մեծ մասը շարքային զինծառայողներ են, գրում է Ազատությունը:


Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը ներկայացրել է նաև առաջին կիսամյակի ընթացքում բանակի վիրավորների թիվը։


Կազմակերպության տվյալներով՝ առնվազն 18 զինծառայող է վիրավորվել անցած վեց ամիսներին՝ մեծ մասը՝ ավտովթարի հետևանքով, և միայն 2 զինծառայող՝ հայկական զինուժի կրակոցներից։

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ՄԻ հանձնակատարը քննարկել են համագործակցության հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով