26.11.2024
Արցախում տեղի ունեցածը համապատասխանում է էթնիկ զտման միջազգայնորեն ընդունված սահմանմանը
prev Նախորդ նորություն

Ահազանգ է ստացվել Շիրակ օդանավակայանում ռումբի առկայության մասին

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն ու Կումայրիի բաժնի պետը, մի խումբ իրավապահներ:


Տարածքը սահմանազատվել է, օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:


Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: