26.11.2024
Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ:


«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների միջև հաստատվել են բարեկամական և գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։


2023 թվականին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը նոր խթան դարձավ հայ-կանադական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:


Մեծապես կարևորում եմ Կանադայի շարունակական աջակցությունը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրայանի ուղերձում: