27.11.2024
Չպարզված հանգամանքներում ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

ՊԵԿ. Գերակշռել են թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի ներկրման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչությունները համատեղ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտել են մաքսային կանոնների խախտման 46 դեպք:

Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում եւս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի եւ հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` հիմնականում նախապատվությունը տալով փոստային առաքանիների ուղուն:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ կանխվել է նաեւ օրինախախտ ճանապարհով Վրաստանից Հայաստան դեղորայքի ներկրման մի քանի փորձ, բացի այդ, այս ամիսներին փորձ է արվել մաքսային կանոնների խախտմամբ երկիր տեղափոխել տարբեր մոդելի 267 բջջային հեռախոս, ինչպես նաեւ սննդամթերք, զարդեր, բժշկական սարքավորումներ եւ այլն:

Արձանագրվել են նաեւ ապրանքների թերհայտարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման եւ մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: