6.04.2026
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պարտվում է
prev Նախորդ նորություն

Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են. Սարգսյան

Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

"Ես կարծում եմ, որ հնարավոր հարձակման հավանականությունը շատ քիչ է։ Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի պարագայում այդ հենքը չեզոքացված է:


Նախ՝ ՀՀ վարչապետը ասել է, որ պատրաստ է սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից ու անհասկանալի կլինի այդ ուղղությամբ ուժային մեթոդներ կիրառելը։ Երկրորդ՝ Պրահայում ստորագրված փաստաթղթում ամրագրված է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև սահմանազատման գործընթացի ընթացակարգը և Ադրբեջանի կողմից խախտումը, անկախ 4 գյուղերի վերաբերյալ իր մոտեցումներից, դիտարկվելու է որպես ստորագրված համաձայնագրի խախտում և ընկնելու է պատժամիջոցների տակ: Հենց դա, իմ կարծիքով, ակնարկեց Տոյվո Կլարը։ Եվ, դատելով արձագանքներից, Բաքվում լավ հասկացել են նրան",- գրել է Սարգսյանը:


 


 


 

Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա ԵՄ խոստումներին. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար