26.11.2024
Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը
prev Նախորդ նորություն

Դավութօղլու. Ռուսական Սու-24-ը խոցած օդաչուն կապված չի եղել Գյուլենի հետ

Թուրքիայի ՌՕՈւ օդաչուն, որը 2015-ի նոյեմբերին խոցել էր Սու-24 ռուսական ռմբակոծիչը, կապեր չի ունեցել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես հրահանգել էի սպառնալիքներին արձագանքման կանոնները կիրառել օդային տարածքի ցանկացած խախտման դեպքում, ում կողմից էլ դա լինի: Այդ հրահանգն ուղղված չէր կոնկրետ ՌԴ դեմ: Ինչ վերաբերում է օդաչուի հնարավոր կապին Գյուլենի FETO կազմակերպության հետ, ապա անհնար էր կանխատեսել, թե հատկապես ով է կատարելու կարգադրությունը: Գլխավոր շտաբի պետն ասաց ինձ, որ ռազմական գերատեսչությունը հետաքննություն է անցկացրել և պարզել է, որ օդաչուն ոչ մի կապ չի ունեցել այդ կազմակերպության հետ»,-ասել է Դավութօղլուն խորհրդարանի հանձնաժողովի հարցմանն ի պատասխան, որը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ: