23.11.2024
Վճռական «ոչ» միջազգային ահաբեկչությանը եվ Ռուսաստանը ապակայունացնելու փորձերին
prev Նախորդ նորություն

Հարձակում ոստիկանութան Նոր Նորքի բաժնի վրա. 2 քաղաքացի սպառնում են նռնակ պայթեցնել. մամուլ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք թաղամասում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։


Ոստիկանության շենքի բակում պայթյուն է հնչել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։


Ժամանել են մեծ թվով կարմիր բերետավորներ։


Armlur.am–ի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել, ինչի հետեւանքով նախնական տեղեկություններով կան վիրավորներ, փշրվել են ապակիներ։


Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է միջադեպի հետևանքով երկու անձի հոսպիտալացման մասին:


«Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն», -  Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Հայկ Կոստանյանը։



Այս պահին չկա հստակ տեղեկություն ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակված քաղաքացիների ինքնության մասին: Համացանցում տարբեր վարկածներ են պտտվում, սակայն դրանք չեն հաստատվում: