24.11.2024
Սամսոնյանի ձերբակալումն ակնհայտորեն դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից
prev Նախորդ նորություն

Պետության կոլապսի ֆոնին Փաշինյանը Տիկ–տոկում «բլոգերություն» է անում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիկ–Տոկ–ում հրապարակել է «Զրույցներ պետության մասին» շարքի 2-րդ հոլովակը: Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, անվտանգային ոլորտները տապալած Փաշինյանը Տավուշում տեսնելով բնակչության դիմադրությունը նոր տարածքային զիջումների հարցում՝ սկսել է «դժգոհության մեղմացման» գործընթացը սոցիալական հարթակներում. գրում է Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը:


ՀՀ գործող իշխանությունները 2018թ․–ին բնակչությանը տվել են բազմաթիվ սոցիալ–տնտեսական և քաղաքական խոստումներ, դրանց մեծամասնությունը կյանքի չի կոչվել, իսկ Փաշինյանի հայտարարած «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգն ավարտվել է Արցախի հայաթափմամբ։ Այսօր Իլհամ Ալիևն ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան»՝ պահանջելով նորանոր տարածքներ։ Բանակը պատերազմին պատրաստելու և ՀՀ սուվերությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու փոխարեն Փաշինյանը Տիկ–տոկում հաղորդաշար է սկսել։ Այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակը սյուռռեալիստական ֆիլմ է հիշեցնում։


Պետությունը կործանվում է, իսկ Փաշինյանը տիկ–տոկյան նոր «բլոգեր» է ցանկանում դառնալ։ Սակայն համընդհանուր դժգոհության ֆոնին ընդդիմությունը չի կարողանում հասնել իշխանափոխության։ 2021թ․–ին արցախյան 44–օրյա պատերազմից հետո ՀՀ քաղաքացիները նորից քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին և ՔՊ–ական թիմին՝ դա «սև կարապ» էր կամ անսպասելի քաղաքական իրադարձություն։


Դրանից հետո ընդդիմությունը սկսեց բազմահազարանոց ցույցեր, սակայն դրանք չավարտվեցին իշխանափոխությամբ, քանի որ էլեկտորալ գործընթացում՝ ընտրություններով, Փաշինյանն ապահովեց սեփական լեգիտիմությունն ու աշխարհը ճանաչեց 2021թ–ի ընտրության արդյունքները։


ՀՀ–ում իշխանափոխությունը չի ստացվում ներքին և արտաքին պատճառներով։ Արտաքին պատճառները՝ գերտերություններին ձեռնտու են ՀՀ այսօրվա իշխանությունները, Արևմուտքը հույս ունի Փաշինյանի հակառուսականության արդյունքում դուրս մղել ՌԴ–ին թե՛ ՀՀ–ից, թե՛ Հարավային Կովկասից։ Իր հերթին, ՌԴ–ն ցանկանում է, որպեսզի Փաշինյանը հասնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության, ինչի արդյունքում կբացվեն բոլոր կոմունիկացիները և Մոսկվան կկարողանա շրջանցել պատժամիջոցներն ու տնտեսական և գեոպոլիտիկ դիվիդենտներ շահել։


Ներքին պատճառները՝ ընդդիմությունը մեծամասամբ ներկայացված է նախկին էլիտաներով, որոնցից ՀՀ քաղաքացիներն ունեն մեծ դժգոհություն։ Բացի այդ, ընդդիմությունը ցույց տվեց, որ չկարողացավ փողոցային պայքարով հասնել իշխանափոխության՝առաջացնելով խորը հիասթափության Փաշինյանից դժգոհ շերտերի մոտ։ Փաշինյանն ու թիմը տիրապետում են ուժային, վարչական, քարոզչական բոլոր լծակներին՝ ԱԺ–ում մեծամասնություն են և կարողանում են պահպանել իշխանությունը՝Արևմուտքին և ՌԴ–ին միաժամանակ ասելով «այո»։