24.11.2024
«Գորիս» ՔԿՀ-ի պետն ազատվել է պաշտոնից
prev Նախորդ նորություն

ՀՀ կենտրոնական բանկը «МИР» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել

ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «МИР» քարտերի սպասարկման հարցը։


ԿԲ–ն նշել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը):


«Դրա հետ մեկտեղ սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում բանկերը պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,– հիշեցրել է ՀՀ կենտրոնական բանկը։