7.06.2025
Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Հույս ունեմ կբարձրացնենք ՀՀ և ՌԴ միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:


Ուղերձում ասվում է.


«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,


Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:


Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։


Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը։


Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն և հետագա հաջողություններ»։

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին