25.11.2024
ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Խաչիկ գյուղում
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան

«Արդար չէ ինձ մեղադրել լռելու մեջ։ Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունից հետո սա հինգերորդ հանդիպումն է ձեզ հետ և այդ շփումների ընթացքում ես պատրաստ եմ եղել պատասխանելու ձեր ցանկացած հարցի»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ պաշտոնաթող նախագահներին մեղադրում են երկրի համար ծանրագույն վիճակում լռելու մեջ։ Այս մասին հայտնում է Panorama.am:


Նա նշեց, որ քաղաքական ուժի ղեկավար է, հանդիպում է բազմաթիվ մարդկանց հետ, հստակ արտահայատում է իր վերաբերմունքը, կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արած հայտարարություններին, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ելույթի մեջ տեսել եմ բազմաթիվ ստեր ու կեղծիքներ, ինչպես միշտ, բայց հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։


Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա, թե ո՞ր մահակների մասին է խոսում կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։


Ո՞ր երկրի մասին էր խոսում, ո՞ւմ մասին էր խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին։ Միգուցե՞ այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար և զեղչ գներով սպառազինություն է մատակարարել, ինչն ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին։ Բայց գոնե բոլորս հասկացանք իր խոստովանությունը։ Միակ ճիշտ բանը որ ասաց՝ ինքը գիտակցաբար է զոհաբերել Ղարաբաղը»։