20.04.2025
Հայ գերիներին կվերադարձնեն այսօր. ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակումը

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակումը և խրախուսում այս քայլը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։


«Մենք խրախուսում ենք [այս քայլը] և քննարկումների մեջ ենք եղել երկու կառավարությունների հետ: Մենք ողջունում ենք ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, որ կողմերի միջև քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ։


Շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն դրան»,- ասել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ Ադրբեջանը ՀՀ-ին վերադարձրեց 32 գերիների, դրա դիմաց Հայաստանը Բաքվին հանձնեց երկու ադրբեջանցու: Նրանցից մեկը օրերս ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՀՀ-ում սպանության համար:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար