28.11.2024
Իրանն Եվրոպայի շուկա դուրս կգա Հայաստանի տարածքով
prev Նախորդ նորություն

Բաքուն ու Թեհրանը զարգացնելու են ռազմական համագործակցությունը

Բաքվում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցերը, փոխանցում է IRNA–ն։

Հասանովը նշել է, որ Բաքվի ու Թեհրանի համագործակցությունը ռազմական ոլորտում հաջող կերպով զարգանում է։

Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ջանքեր չի խնայի ռազմական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար։ Բաքուն ու Թեհրանը նաև պլանավորում են ստեղծել ռազմա–տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով`երկու երկրների ռազմական գերատեսչությունների մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական ուսուցման և ռազմաբժշկական համագործակցության հարցերը, փոխանցում է "Интерфакс-Азербайджан"–ը։