14.12.2024
Բրյուսելում ամրապնդվել են Արցախում էթնիկ զտման իրականացման և Հայաստանի վերացման հիմքերը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ոչ անցած տարի, ոչ էլ հիմա չի պահանջել երաշխիքներ ԼՂ սուբյեկտության համար. կարծիք

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է բրյուսելյան բանակցությունները.


"Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 2022թ-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությամբ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս անգամ Միշելը հատուկ նշել է Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է՝ ԼՂ-ով հանդերձ,


ԼՂ ադրբեջանական պատկանելության ամրագրումն անակնկալ չէ, սա բխում է 44-օրյա պատերազմի արդյունքից կամ հետևանք է Հայաստանի պարտության: Խնդիրը ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, այլ այն, որ դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը ոչ անցած տարի, ոչ էլ հիմա չի պահանջել փաստաթղթավորված երաշխիքներ ԼՂ սուբյեկտության կամ քաղաքական ինքնավարության համար: Միշելի երեկվա խոսքի այս հատվածը լղոզված էր, ինչը հուշում է, որ ԼՂ ժողովրդի համար անվտանգության կոնկրետ մեխանիզմներ մշակված չեն,


1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը օրակարգ է բերելու, այսպես կոչված, անկլավների հարցը, որն անվտանգային նոր երաշխիքներ է ստեղծելու Հայաստանի համար,


Ադրբեջանին գործնականում չի պարտադրվում նահանջել ՀՀ այն տարածքներից, որոնք նա օկուպացրել է 2021-2022թթ-ին, ինչը ենթադրում է, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքը պայմանական է,


Թույլ լավատեսություն կա գերիների ու դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման շուրջ, բայց դարձյալ չկան հստակ երաշխիքներ",- գրել է Սուրենյանցը Տելեգրամի իր ալիքում: