25.11.2024
Ադրբեջանի տրամաբանությունն է՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք». Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
prev Նախորդ նորություն

Քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Տիգրան Ավինյանի կոչը

Երևանի փոխքաղաքապետ, քաղաքպետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում սթափության կոչ է արել․


"Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:


Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը: Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին",- գրել է Ավինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։


Հիշեցնենք նաև, որ Հրաչյա Սարգսյանը ուրբաթ օրը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից: