26.11.2024
Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում քննարկել է բանակի խնդիրները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում Ալիև-Սարգսյան հանդիպման հետ հույսեր չեն կապում

Հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացն առկա փակուղուց դուրս բերել կարող է միայն ամենաբարձր մակարդակով հաղորդվող խթանը: Այդ մասին հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նա նշել է, որ չպետք է հատուկ ուշադրություն դարձնել համանախագահների տարածաշրջանային այցին: Նախ, դեռևս վաղ է ամփոփել այդ այցը, քանի որ նրանք դեռևս պետք է բանակցություններ անցկացնեն Հայաստանում: Երկրորդ՝ համանախագահները միջին դասի չինովնիկներ են, ովքեր ինչ-որ թղթեր են պատրաստում իրենց ԱԳ նախարարների համար, փոխանցում է minval.az կայքը:

Մուսաբեկովը նշել է, որ եթե անգամ մոտակա ժամանակներս ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն, այդ հանդիպումից չպետք է առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում: Նա հավելել է, որ ղարաբաղյան հարցում ՀՀ ղեկավարության կողմից դիրքորոշման փոփոխություն ակնկալել պետք չէ և ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հանձնել իշխանությունը՝ նույն մարդիկ ղեկավարելու են ՀՀ նաև հետագայում: