24.11.2024
ՀՀ նախագահ. Տեղի է ունեցել անկեղծ քննարկում մեր երկրների անվտանգության հարցերի շուրջ
prev Նախորդ նորություն

Փորձագետ.Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններն երկարատև չեն լինելու

Երևանի զինանոցում «Искандер-М» համակարգերի առկայությունը դժվար թե Բաքվի համար անսպասելի էր: ՀՀ-ին ռուսական համակարգերի առաքման մասին տեղեկություններ հայկական ու ռուսական ԶԼՄ-ներում հրապարակվել էին դեռևս 2014-2015թթ-ին: Այդ մասին հայտարարել է Գլոբալիզացիայի ու սոցիալալական շարժումների ինստիտուտի Միջազգային քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավար Միխայիլ Նեյժմակովը:

Նա նշել է, որ Բաքվում «ADEX» ցուցահանդեսի ընթացքում ադրբեջարական Շարգ ու ռուսական «Тактическое ракетное вооружение» ընկերության միջև ստորագրվել էր տակտիկական հրթիռների համատեղ արտադրության մասին համաձայնագիրը: Երևանի մոտ «Искандер-М» և այլ զինատեսակների առկայությունը առևտրի, այլ ոչ թե Մոսկվայի ու Բաքվի միջև հարաբերությունների խզման առիթ է, փոխանցում է vesti.az-ը:

Նա նշել է, որ Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունները չեն բացառվում, սակայն դրանք երկարատև չեն լինելու:

Ըստ փորձագետի, ևս մեկ կարևոր գործոն՝ՀՀ-ում հաջորդ տարվա գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններ են և հակամարտության գոտում ցանկացած բախում, որ հայ հասարակության կողմից չի ընկալվի որպես հաղթանակ, վտանգավոր է ՀՀ ղեկավարության համար: