24.11.2024
Ադրբեջանական զինուժը կիրառել է «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ
prev Նախորդ նորություն

Նաղդալյանը՝ Ագրամունտին. Հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի անաչառ ու անկողմնակալ մոտեցումներ

Հայկական կողմը ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված և անաչառ մոտեցումները: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Պեդրո Ագրամունտը տեղեկացրել է, որ պատրաստվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ և քննարկել ԵԽԽՎ աշխատանքները առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները: Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ, իհարկե, վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները, նոր նախաձեռնությունները շատ կարևոր են և իրենց ազդեցությունը թողնում են ողջ վեհաժողովային գործընթացների վրա, և այդ իմաստով, անշուշտ, էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները.

«Հայկական կողմը ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված և անաչառ մոտեցումները, ինչը կնպաստի, առաջին հերթին, Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը և մթնոլորտի բարելավմանը»,- ասել է Նաղդալյանը:

Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում:

Նշենք, որ գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, ըստ որի ընդունված են Վեհաժողովի նախագահների այցերը անդամ երկրներ, ԵԽԽՎ գործող նախագահը ևս ցանկություն է հայտնել այցելել Հայաստանի հանրապետություն: