26.11.2024
Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

ԱԺ փոխնահագահ Հերմինե Նաղդալյանը վարել է ԵԽԽՎ լիագումար նիստը

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նշենք, որ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավար նախագահում Վեհաժողովի աշխատանքները:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում, որին մասնակցել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մարի Կիվինիեմին, ով հանդես է եկել ելույթով:

Հերմինե Նաղդալյանը կարևորել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության դերը` որպես անհրաժեշտ գործիք հաղթահարելու անդամ պետությունների առջև ծառացած լայնածավալ մարտահրավերները, և էական համարել կազմակերպության ներդրումը պետությունների տնտեսության զարգացման գործում:

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը:

Նիստին կարելի է հետևել այս հղմամբ: