22.11.2024
Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք
prev Նախորդ նորություն

Ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում. ԳՇ պետի տեղակալ

Նախօրեին դեպքերը հենց եղել են այն պատճառով, որովհետեւ մենք հակազդում ենք, չենք թողնում իրենք առաջ գան, չենք թողնում ամրանան, չենք թողնում տեխնիկա մոտեցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:


«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հակառակորդը չամրանա, իսկ թե ինչ հակազդման միջոցներ է պլանավորվում, միանշանակ բարձրաձայն չեմ կարող ասել: Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դան հասնենք: լսել եք երեւի՝ Հայաստանը քանի քառակուսի կմ է, այդքանն էլ պետք է ապահովենք»,-ասաց նա, հայտնում է news.am-ը: