23.11.2024
Հաջիևը պատմել է, թե ինչ են քննարկել Արմեն Գրիգորյանի հետ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Հայաստանին նախկինում լավ էլ զենք է վաճառել, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:


«Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։


Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարել է Փաշինյանը:


Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին.


Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ մեր դաշնակիցը, որը Ռուսաստանն է, մեզ զենք չի վաճառում, ընդ որում, ակնարկեց, թե Ադրբեջանի ճնշմամբ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեր դաշնակիցը մեզ զենք չի վաճառում.


Չգիտեմ, Փաշինյանին հարցրեք, նախկինում լավ էլ վաճառել է, մեծ հաճույքով, առանց փողի էլ տվել է, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել:


Այսինքն Փաշինյանն անհիմն հայտարարությո՞ւն է արել.


Չեմ կարող ասել:


Պարո՛ն Հակոբյան, ենթադրենք, Ռուսաստանը հրաժարվում է մեզ զենք վաճառել, ինչու՞ Հայաստանը չի դիմում այլ երկրների, օրինակ՝ Իրանին, Ֆրանսիային, որպեսզի մեզ զենք տան.


Հարցրեք նրանց, ովքեր դրանով զբաղվում են, ես դրանով չեմ զբաղվում, զենք գնողներից հարցրեք, ես իրենց քննարկումներին չեմ մասնակցում: Զենք վաճառում են նրան, ում հետ ունեն հարաբերություն, վստահություն:


Այսինքն այս երկրները Հայաստանին չեն վստահո՞ւմ այլևս։


Ես ասացի՝ վաճառում են այն երկրներին, ում վստահում են։


Պարո՛ն Հակոբյան, իսկ երբ ի լուր ամբողջ աշխարհի, ի լուր մեր թշնամու, որն ամեն վայրկյան սպասում է նոր հարձակման, հայտարարում ենք, որ մենք սպառազինության խնդիր ունենք, սա արդյո՞ք վտանգավոր չէ.


Ինձ նման հարցեր մի՛ տվեք, դրանց պատասխանը դուք էլ գիտեք, չորրորդ դասարանի երեխան էլ գիտի դա: