22.04.2025
Ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի Կարախանբեյլի բնակավայրի ուղղությամբ

Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արեւելյան ուղղությամբ:

ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
ՀՔԾ-ն ևս մեկ անձի մեղադրանք առաջադրեց Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան